Գովազդ և Հասարակայնության հետ կապեր
2024 թվականի դեկտեմբերի 5-ին Ռւս-Հայկական համալսարանի XIII տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ստեղծագործական արդյունաբերության ամբիոնի զեկույցների շնորհանդեսը: Զեկույցներով հանդես եկան հետևյալները՝
Ավագ դասախոս՝ Ն.Է. Մուրադյան - «Ժարգոնը որպես սոցիալական փոփոխության նշան և դրա արդիականացումը գովազդային դիսկուրսում».
Դասախոս՝ Ա.Ա. Մարտիրոսյան - «Ընթերցանության զարգացման խթանման տնտեսական մեխանիզմներ. օպտիմալ կառավարման մոդել Հայաստանի համար».
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Ռ.Շ. Զայնուլին, Բ. Ելցինի անվան Ղրղզ-Ռուսական (Սլավոնական) համալսարան - «Տպագիր գովազդի ձևավորման և զարգացման պատմությունը Ղրղզստանում».
Դասախոս՝ Յու.Վ. Բիյագովա - «Թվային մարքեթինգի միտումները 2024 թվականին. նոր տեխնոլոգիաների և հարթակների վերլուծություն».
Համանախագահներն էին՝
Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ՝ Կ.Վ. Մարգարյան
Փիլիսոփայության դոկտոր, դոցենտ՝ Ն.Ի. Կևորկովան և դասախոս Յու.Վ. Բիյագովան
Լսարանի մեջ էին ստեղծագործական արդյունաբերության ամբիոնի դասախոսներն ու ավարտական կուրսի ուսանողները։