Նկարագիր
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
Կրթություն
2008թ.՝ Երևանի պետական համալսարան՝ բանասիրական գիտությունների թեկնածու:
1993 թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայական՝ բանասիրության մագիստրոս։
1980 թ.՝ Լեզվաբանական պրակտիկա Ֆրանսիայում, Գրենոբլի համալսարան:
1985-1989 թթ.՝ Վ.Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ:
1966-1970 թթ.՝ Վ. Բրյուսոի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, ֆրանսերեն լեզվի ֆակուլտետ:
Աշխատանք
2023թ. առ այսօր՝ Ստեղծագործական արդյունաբերության ամբիոնի վարիչ
2012-2023թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն, ստեղծագործական արդյունաբերության ամբիոնի դոցենտ
2007-2012 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետի դեկան
2003-2012 թթ.՝ Հայ-ռուսական համալսարան, մշակույթի գծով ռեկտորի խորհրդական (համալսարանի մշակութային և կրթական գործունեության կազմակերպում)
2002-2007 թթ.՝ Ռուս-հայկական համալսարան, սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության ֆակուլտետի դեկան
2000-2002 թթ.՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, պրոռեկտոր։
1999 թ.՝ «Պրոմեթևս» հեռուստաընկերություն, գլխավոր պրոդյուսեր։
1994-2002 թթ.՝ «Արգուս» ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (հեռուստատեսության և տեսանկարահանման արտադրություն, փառատոների, ցուցահանդեսների, համերգների կազմակերպում):
1987-1994 թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, օտար լեզուների ամբիոնի վարիչ։
1973-1987 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, օտար լեզուների ամբիոնի ավագ դասախոս։
1969-1973 թթ.՝ «Ինտուրիստ» համամիութենական բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղ, թարգմանիչ։
Լրացուցիչ տեղեկություններ
2006 թ.՝ ընտրվել է Զբոսաշրջության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Մոսկվա, Ռուսաստան:
2008 թ.՝ Պարգևատրվել է «Կրթության համաշխարհային առաջնորդներ» անվանակարգում Միջազգային կենսագրական կենտրոնի (IBC) կողմից, Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա:
2002թ. առ այսօր՝ Հայաստանում զբոսաշրջության, մշակույթի, գովազդի և PR հիմնախնդիրներին նվիրված առաջին և դրան հաջորդած բազմաթիվ միջազգային և ազգային կոնֆերանսների, կլոր սեղանների, գիտական սեմինարների և վարպետաց դասերի կազմակերպիչ։
2010 թ. առ այսօր՝ «Պոպոկ» գովազդի միջազգային փառատոնի համակազմակերպիչ (Հայաստանի գովազդային խորհրդի հետ միասին), Երևանի հաղորդակցության միջազգային բիենալե։
2009 թ.՝ Պատվոգիր Հայ-ռուսական համալսարանի զարգացման գործում մեծ ավանդի համար
2010 թ.՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շնորհակալագիր զբոսաշրջության զարգացման գործում ներդրած ավանդի համար
2015 թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալ։
2016թ.՝ ԱՊՀ երկրների գովազդի միջպետական համակարգող խորհրդի «Մարկետինգային հաղորդակցության բնագավառում օգտակար լինելու համար» միջպետական մրցանակ՝ Հայաստանում գովազդային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար։
2017 թ.՝ «ՌԴ կրթության ոլորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում
2019 թ.՝ Հայ-ռուսական համալսարանի Ոսկե մեդալ
2023 թ.՝ Երախտագիտություն Հայաստանի գովազդային խորհրդի և Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանում գովազդային արդյունաբերության զարգացման գործում ունեցած ավանդի համար (պարգևատրվել է Մարքեթինգի և գովազդի Երևանի միջազգային ֆորումի շրջանակներում):
Ֆայլեր